Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Ռոբերտ Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։