Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, թե դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացվել է Հարկադիր կատարման ծառայության կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի։
Վարչապետը հայցադիմումում պահանջում է, որ Ղազարյանը հերքի իր հասցեին զրպարտություն համարվող հայտարարությունները և վճարի 6 մլն դրամ փոխհատուցում։