Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են հանդիպելու Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հնարավոր երկկողմ հանդիպման հարցը դեռևս կոնկրետ չի քննարկվել։
«Չինաստանում սպասվում է կարևոր միջազգային միջոցառում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովը, որին մասնակցելու շահագրգռվածություն, առնվազն այս պահին, ունեն թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդները»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ժամկետի վերաբերյալ հարցին։
Նա հավելել է, որ եթե երկու նախագահներն էլ գտնվեն նույն միջազգային հարթակում, ապա, իր համոզմամբ, նրանք հնարավորություն կգտնեն հանդիպելու, միմյանց ձեռք սեղմելու և զրուցելու։