Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն

Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն: Այս մասին ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել:




««Լուրերի» եթերում անդրադարձ է կատարվել ՆԳՆ ոստիկանության անունից տարածվող՝ տուգանք վճարելու պահանջ պարունակող կեղծ հաղորդագրություններին ու գովազդներին։

Ներկայացվել են խարդախության տարածված եղանակներն ու դրանցից պաշտպանվելու հիմնական քայլերը։



 Զեղծարարները ներկայանում են ՆԳՆ ոստիկանության անունից։ SMS հաղորդագրությունների կամ համացանցային գովազդների միջոցով քաղաքացիներին հայտնում են ենթադրյալ իրավախախտման մասին և պահանջում շտապ վճարել «տուգանքը»։



 Կեղծ հաղորդագրություններում տեղադրվում են հղումներ կամ QR կոդեր՝ նշելով, թե վճարելու համար կարճ ժամանակ է մնացել։



Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք լինել զգոն, չվստահել կասկածելի հաղորդագրություններին և տեղեկությունները ստուգել ՆԳ նախարարության ու Ոստիկանության պաշտոնական հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: