Դեբեդ գետից կնոջ դի է դուրս բերվել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել:


shamshyan.com-ի փոխանցմամբ Փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել կնոջ մարմինը և մոտեցրել դիատարին։