Հոկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 120 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 57, չամրակապված վարելու՝ 286, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 22, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 220, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 586 և 1474 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 74-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 141 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 316 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 398 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3549, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 225, վարելու ընթացքում ծխելու՝ 797, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 779, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 202, արագության գերազանցման՝ 2016 և 5275 այլ իրավախախտում։ 116 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 750-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 328-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։