Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում ապամոնտաժվում են մայթն ընդգրկող կրպակները և խանութները:
Նշենք՝ աշխատանքները պետք է սկսեին հոկտեմբերի 12-ին, սակայն տեղի տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացրել, թույլ չեն տվել քանդող տեխնիկայի աշխատանքը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ավելի վաղ հայտարարել, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ամբողջությամբ ազատվեն բոլոր կրպակներից։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ հանրային շահը գերակա է, և տարածքը պետք է վերադարձվի հետիոտներին ու բնակիչներին։
Կրպակատերերը և խանութների սեփականատերերը պնդում են, որ իրենց գույքն օրինական է, շատերն ունեն սեփականության վկայականներ, հողի վարձակալության ժամկետներ կան: