Աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

photo_2026-10-13_13-51-34.jpg (151 KB)

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած «America's Army: The Foundation of the Joint Force» թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։

photo_2026-10-13_13-51-35.jpg (101 KB)