Հայտնաբերվել է ավազակության համար հետախուզվող անձը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 9-ին։ 


Ժամը 12․10-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը։ 


Նա ներկայացվել է նախաքննական մարմին, ապա կալանավորվել։


Նախաքննությունը շարունակվում է։