71-ամյա Հռոմի պապ Լևոն XIV-ին ախտորոշել են թոքերի քաղցկեղ, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Վատիկանին։
Նախօրեին
Հռոմի պապը վիրահատվել է՝ աջ թոքի ստորին մասը հեռացվել է։ Հետազոտությունները
հաստատել են «թոքերի ադենոկարցինոմա» ախտորոշումը, որը թոքերի քաղցկեղի ենթատեսակ է։
Վատիկանի
տեղեկություններով՝ ախտորոշումը կասկածվել է մինչ վիրահատական անալիզների արդյունքներով և հաստատվել վիրահատական
միջամտության ժամանակ։ Հռոմի պապը վիրահատարանում անցկացրել է մոտ երեք ժամ, իսկ վիրահատությունը տևել է մոտ 90 րոպե։ Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, և բարդություններ չեն առաջացել։ Ըստ հայտարարության՝ Հռոմի պապը վիրահատությունից հետո նորմալ արթնացել է և
կարճատև զննությունից հետո վերադարձել իր հիվանդասենյակ։
Վիրահատությունից
հետո վերականգնվելու համար Վատիկանը մինչև հոկտեմբերի 20-ը չեղարկել է Լևոն XIV-ի
բոլոր հանրային հանդիպումները։