Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի լույս 14-ի գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են Սարատովի մարզը՝ հարվածելով «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին։
Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը
հայտնել է, որ Բալակովո քաղաքում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, և նախնական
տեղեկություններով՝ զոհվել է մեկ մարդ։
Մոնիթորինգային Telegram-ալիքները պնդում
են, որ Սարատովի մարզում հարվածները ուղղված են եղել «Սբերբանկի» տվյալների մշակման
կենտրոնին։ Բալակովոյում տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը սկսվել է
2021 թվականին, և փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն խոստացել էր, որ այդ կենտրոնը
կդառնա խոշորագույնը Ռուսաստանում։