Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում սպասվում են երթևեկությունը ժամանակավոր սահմանափակումներ

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


 Հոկտեմբերի 17-ին.

ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։

ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։


Հոկտեմբերի 18-ին.

ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝

Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,

Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում ամբողջությամբ,

Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,

Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունն ամբողջությամբ։

Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝

Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,

Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,

Հանրապետության փողոցը՝ Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։

Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝

Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,

Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,

Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցներն ամբողջությամբ։

 Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝

Թամանյան փողոցն ամբողջությամբ,

Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։

Մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։

Մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։

Մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն ամբողջությամբ։

Մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

Մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցներն ամբողջությամբ։

 Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝

Հաղթանակի կամուրջը մասնակի,

Արգիշտիի փողոցն ամբողջությամբ,

Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։