Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։


Հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցումային վերջին օրը փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։


Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։


Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակեց 242,4 միավոր և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։


Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-14-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։