Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քիչ առաջ ավարտվեց Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը։ Նիստի ընթացքում ՍԴ դատավորները փակ, գաղտնի քվեարկությամբ անցկացրեցին Բարձր դատարանի նախագահի ընտրություն, սակայն այս փուլում որևէ թեկնածու չստացավ անհրաժեշտ ձայները։
Քվեարկության երկրորդ փուլում ձայները բաշխվել են հավասար, ինչի հետևանքով ՍԴ նախագահի ընտրությունը համարվել է չկայացած։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանված կարգով կկազմակերպվի ՍԴ նախագահի նոր ընտրություն։