ՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։


Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ։


ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը զեկուցել է օպերատիվ իրավիճակը, ներկայում իրականացվող աշխատանքները: