Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի ԶՈՒ վերջին հարձակումները էական վնաս չեն հասցրել, սակայն հարվածներ հասցնելուց առաջ Կիևը պետք է մտածեր հետևանքների մասին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Դելովայա Ռոսիա» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Երեկ փորձել են հարվածներ հասցնել որոշ նավթավերամշակման գործարանների, այժմ ինչ-որ տեղեր խոցել են, էական ոչ մի բան։ Այնուամենայնիվ, շարունակում են։ Նույնն էլ էլեկտրոնային առևտրի հարթակների դեպքում է։ Նրանք արեցին առաջին քայլը, մենք սկսեցինք պատասխանել։ <...> Պետք չէր սկսել։ Այդ քայլն անելուց առաջ պետք էր ինչպես հարկն է մտածել հետևանքների մասին։ Հիմա չխոսենք դրա մասին։ Մեր հանդիպման նպատակը բոլորովին այլ է»,— ասել է Պուտինը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները հակասում են ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերին։ Մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու խոսքերը նման հարձակումների արգելքը հանելու մասին՝ նա նշել է, որ ըստ էության հարվածները շարունակվել են նաև նախորդ օրերին, որի պատճառով Ուկրաինայի նախագահի հայտարարությունը նորություն չի պարունակում։