Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի միջոցառման մեկնարկից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Նա խոսել է Շաքիի միջադեպի մասին ու պատասխանել պնդումներին, թե դեպքի օրը ոստիկանությունը ուշ է արձագանքել, իսկ թաղային ոստիկանը ուշ է հասել դեպքի վայր:
Նախարարի խոսքով՝ հիշյալի վերաբերյալ պարզաբանումներ են տրվել, իսկ ոստիկանը ուշ չի հասել դեպքի վայր:
«Նա եղել է հանգստի մեջ, իր տանը, զանգահարել են իր բջջայինին, նորմալ չի էլ լսվել, բայց ոստիկանին հարիր պահվածք ցուցաբերելով, ոստիկանն արձագանքել է, 10 րոպեում հասել դեպքի վայր ու տուժածի որդու հետ արդեն զանգահարել են 112, որտեղից էլ խումբը 10 րոպեում հասել է դեպքի վայր»,- ասել է նախարարը: