Հռոմում հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։

74.jpg (163 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցերի։