Ընդդիմությունը փորձում է վարկաբեկել, բայց միևնույն է COP17-ը բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը աշխարհում

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ զրուցել ենք Երևանում անցկացվող ՄԱԿ-ի կենսաբազմազանության 17-րդ համաժողովի և ընդդիմության շահարկումների մասին։


Նրա խոսքով՝COP 17-ի հիմնական նշանակությունն այն է, որ Հայաստանն արդեն մտել է զարգացման մի շրջան, երբ առնչվում է աշխարհի ամենակարևոր խնդիրներին և իր ներդրումն ունի նաև աշխարհի ամենակարևոր խնդիրների լուծման հարցում։


«Նախկինում նման բաներ Հայաստանում կազմակերպելն անհնար էր, և Հայաստանի խնդիրներն էլ այնպիսին էին, որ ո՛չ ժամանակ կար, ո՛չ  հնարավորություն՝ մտածելու, ասենք, թե ինչպես անենք, որ աշխարհում կենսաբազմազանության վերաբերյալ հարցերը լուծվեն։ Երկրորդը՝ Հարավային Կովկասը կենսաբազմազանության առումով բավականին հայտնի տարածք է, և Հայաստանում շատ է կենսաբազմազանությունը, ու կարծում  եմ՝ նաև այդ պատճառով է, որ Հայաստանն ընտրվել է որպես այս գագաթնաժողովի անցկացման վայր»,- ասաց քաղաքագետը։


Ինչ վերաբերում է վերջին շրջանում ընդդիմության շահարկումներին է, թե COP17-ի գնումների մեջ կոռուպցիոն ռիսկեր են եղել, իբր բարձր գներով են գնումներ կատարել՝ առանց մրցույթի, քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե ընդդիմության ասածներին պետք է  շատ լուրջ վերաբերվել։


«Իրենք հիմնականում փողի շնորհիվ ԱԺ-ում հայտնված խմբակցություններ են, և այդ քաղաքական բովանդակությանը, որ ներկայացնում են, խոսում են կոռուպցիայից կամ չգիտեմ այլ քաղաքական բաներից կամ միջազգային հարաբերություններից, պետք չէ լուրջ վերաբերվել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանն արդեն մտել է մի այնպիսի զարգացման շրջան, որտեղ ինքը ոտք է գցում այն երկրների հետ, որոնք ամենազարգացածներն են, և առնչվում է երկրներին, որոնք ամենազարգացածն են։ Այս տեսակետից Հայաստանի խնդիրները նոր են, և այդ բոլոր հարցերին էլ պետք է այս տեսակետից նայել»,- նշեց քաղաքագետը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան