Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել է․

«Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները։

Արևային պանելը արտադրում է էլեկտրաէներգիա, որի մի մասը ցերեկը օգտագործվում է, մյուս մասը՝ կուտակվում կուտակիչներում, իսկ գիշերը արդեն օգտագործվում է կուտակիչների էլեկտրաէներգիան»։