Քննարկվել են հայ-կիպրական բնապահպանական համագործակցության հարցեր

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է․


«COP17-ին ընդառաջ հանդիպել եմ Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Քրիստոս Սենեկիսի հետ։


Քննարկել ենք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումն ու համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։


Անդրադարձել ենք կենսաբազմազանության պահպանության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման և թափոնների կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը»։