Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քեթի Զաքարիան, որն ընդամենը մի քանի օր առաջ էր զբաղեցրել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը, լքում է այն։
Սպիտակ տունը հաստատել է լուրերը։
Ավելի վաղ Զաքարիայի հրաժարականի մասին գրել էին The New York Times-ը և CNN-ը: Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Զաքարիային խորհուրդ է տվել վերանայել այդ պաշտոնում աշխատելու իր որոշումը:
«Անկեղծ ասած, նրա փոխարեն ես կվերանայեի իմ որոշումը»,- ասել Է Թրամփը, հավելելով, որ ԶԼՄ-ները Զաքարիային շատ վատ են վերաբերվել, ինչն անարդար է համարում։