Արտաշատ համայնքի գործող ղեկավար և հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Կառլեն Մկրտչյանը մյուս թեկնածուների հետ միասին Առաջին ալիքի եթերում մասնակցել է բանավեճի:
Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը Կառլեն Մկրտչյանին մեղադրել է վարչական ռեսուրսի չարաշահման մեջ ու հայտարարել, թե վերջինս մի շարք անձանց հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել ու ազատվել աշխատանքից՝ այլ քաղաքական հայացքներ ունենալու համար:
«Պարոն Վարդանյան, առնվազն դուք պետք է նման բանից չխոսեք, խնդրում եմ ասեք՝ Ձեր կինը որտե՞ղ է աշխատում, նրան երբևէ նման բան ասող եղե՞լ է»,- հարց է ուղղել Արտաշատ համայնքի գործող ղեկավարը:
Ի պատասխան, Դաշնակցության թեկնածուն հայտարարել է, թե իր կինը քաղծառայող է:
Այս պատասխանից հետո Կառլեն Մկրտչյանը հորդորել է թողնել քաղաքական հարցերն ու հարթակը ճիշտ օգտագործել՝ համայնքի առաջ ծառացած խնդիրների մասին խոսելու և դրանց լուծման տարբերակներ առաջարկելու համար:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: