Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
Այս մասին տեսանյութ է հրապարակել և հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի Ազգային ժողովի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ: