Սա է ձեր իրական կերպարը՝ փողով գնել ու վաճառել ամեն ինչ, այդ թվում՝ ընտրողների ձայները. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:


«Սա է ձեր իրական կերպարը՝ փողով գնել ու վաճառել ամեն ինչ, այդ թվում՝ ընտրողների ձայները։


Թույլ չենք տա առևտրի առարկա դարձնել մեր պետությունն ու նրա քաղաքացիներին»,- գրել է Ղազարյանն ու տեսապատճեններով լուսանկար հրապարակել:

14 (2).jpg (206 KB)