Փողը հանում ենք ու ձեր ձևն ու բովանդակությունը ցնդում են․ Սերինեն, «չաղ» Նելին, Լաուրը… Է հետո՞, մինչև ե՞րբ… Մինասյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Փողը հանում ենք ու ձեր ձևն ու բովանդակությունը ցնդում են։


Սերինեն, «չաղ» Նելին, Լաուրը… Է հետո՞, մինչև ե՞րբ…


Մարդկանց սոցիալական վիճակն ու իրավական գիտելիքների պակասն օգտագործելով բոլորին հանցագործ եք դարձրել:


Հետաքրքիր է. կաշառք վերցնող չաղերին մենակ փող եք տալիս, թե՞ փողի հետ նաև քյաբաբ՝ ձեր ձևով։