COP17-ի շրջանակում հանդիպել եմ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) գլխավոր քարտուղար Իվոն Հիգերոյի հետ։
Քննարկել ենք Հայաստանում կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային օրենսդրության կատարելագործման և վայրի կենդանիների ու բույսերի ապօրինի առևտրի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձել ենք Հայաստանի արձանագրած առաջընթացին և կոնվենցիայի պահանջներին ազգային օրենսդրության լիարժեք համապատասխանությունն ապահովելու հետագա քայլերին՝ կարևորելով CITES քարտուղարության փորձագիտական աջակցությունն ու պատասխանատու կառույցների կարողությունների զարգացումը։
Որպես COP17-ի նախագահ՝ ընդգծել եմ բնապահպանական կոնվենցիաների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար։
Ներկայացրել եմ նաև 2031 թվականին CITES-ի կողմերի համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր հետաքրքրվածությունը։
Քարտուղարությունը գոհունակություն հայտնեց Հայաստանի կողմից տարվող աշխատանքի' նշելով առաջընթացը օրենսդրության շարունակական կատարելագործման և 1-ին կատեգորիա հասնելու շուրջ։ Հայաստանը վերջերս է լավարկել իր դիրքերը օրենսդրությանը ներկայացվող պահանջների նկատմամբ' տեղափոխվելով 2-րդ կատեգորիա։