Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

 Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարարի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող հարցեր։Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։