Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Վենսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆին հաջողվել է աշխուժացնել բանակցային գործընթացը։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ուիթքոֆը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները։
«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայնել են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Վենսը։