Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կտրիճ Ներսիսյանի հրամաններով՝ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցի վարույթները կարճվել են։
Դատարանի որոշմամբ՝ Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։
Վերացվել են Ասատրյանի՝ Հովհաննավանքի եկեղեցու և Թախմազյանի՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։