Ներկայացվել են ՀՀ-ի՝ 2026-30թթ․ կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի քայլերը

COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մասնակցել է «Կենսաբազմազանություն, էկոհամակարգեր և առողջություն․ «Մեկ առողջություն» մոտեցումը՝ Հայաստանում դիմակայուն համայնքների ձևավորման համար» խորագրով միջոցառմանը։

Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։


Ելույթում նախարարն ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանությունն անմիջականորեն առնչվում է մարդու առողջությանը։ Առողջ էկոհամակարգերն ապահովում են մաքուր ջուր, անվտանգ սնունդ և կայուն կլիմա, իսկ դրանց վատթարացումը մեծացնում է նաև հանրային առողջության ռիսկերը։


«Մեկ առողջություն» մոտեցումը պահանջում է շրջակա միջավայրի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների համատեղ աշխատանք՝ տվյալների փոխանակումից ու վաղ նախազգուշացումից մինչև հիվանդությունների կանխարգելում։


Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ 2026-2030 թվականների կենսաբազմազանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված քայլերը՝ Սևանա լճի աղտոտվածության նվազեցման, գետերի մաքրման, արոտավայրերի կայուն կառավարման և էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ։


Բնության պահպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ ներդրում է նաև մարդկանց առողջության, բարեկեցության և համայնքների դիմակայունության մեջ։