Երեկ Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
խոսելով Սահմանադրությունը փոխեու մասին, ասաց՝ կփորձենք համոզել ընդդիմությանը, չստացվեց՝ կգնանք այլ սցենարով, և չբացառեց նույնիսկ արտահերթ ընտրությունների գնալը։ Վարչապետի այս հայտարարությանն արդեն ընդդիմությունից արձագանքել
են։ Մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
քաղաքական մեկնաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։
«Նրանք միշտ էլ պատրաստ են, իրենց
համար դա նոր հարթակ կարող է լինել, որպեսզի իրենք էլի ու էլի ապացույցներ ներկայացնեն
իրենց պատվիրատուներին, որ իրենք աշխատում են, որ տեսեք՝ մենք նոր հնարավորությունների
հարթակ կարող ենք ստանալ, նոր ֆինանսավորում է պահանջվում միգուցե։ Դա իմ կարծիքն է։
Էս վերջին ընթացքում իրենց հարթակները մեկը մյուսի հետևից կրճատվեցին, այն հնչեցրած
թեզերը, որոնք հնչում էին մինչ ընտրությունները, ոչ միայն չեղարկվեցին, այլև բացահայտվեցին»,-
ասաց Բագրատ Առաքելյանը։
Խոսելով Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուի և ևս 13 հոգու՝ ընտրակաշառքի դեպքով ձերբակալվելու մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ դա իրենց սեփական տունն է, դա իրենց սեփական արեալն է, այն
հողն է, որի վրա իրենք ծնվել, մեծացել են և ուրիշ մտածելակերպ պարզապես չեն ունեցել։
«Խոսքս վերաբերում է նախորդ իշխանություններին,
նրանց, ովքեր 20-30 տարի իշխանության գլուխ են եղել, մենք տեսել ենք, թե ինչ կոռուպցիա
է ծաղկել այդ տարիներին, և բնականաբար այն մարդիկ, որոնք որ սովոր են այդ ամենին, չեն
կարող վերակառուցվել, իրենք պարզապես կարող են վերարտադրվել։ Եվ այսօր այդ պրոցեսը
տեղի է ունենում, անկախ նրանից՝ նոր ներկայացուցիչներն են, թե հին, դա նույն ուժն է,
նույն եռանդն է, նույն մտածելակերպն է, և իրենք բոլորը ծնունդ են առել հենց այդ միջավայրից։
Ուրիշ կերպ իրենք չեն պատկերացնում իրենց գործունեությունը, պետական գործունեությունը
իրենք չեն պատկերացնում, իրենց պատկերացմամբ՝ պետական պաշտոնյան կոռուպցիայի հետ պետք
է ձուլված լինի, ուրիշ տարբերակի մասին իրենք հեգնանքով են խոսում»,- հավելեց Բագրատ
Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան