Ֆրանսիայի իշխանությունները 70 հազար ոստիկան և ժանդարմ կներգրավեն հոկտեմբերի 24-ի ցույցերի ժամանակ

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին սպասվում են զանգվածային նոր բողոքի ակցիաներ, ինչի կապակցությամբ իշխանությունները մտադիր են ներգրավել 70 հազար ոստիկանների և ժանդարմների։


Ինչպես հաղորդում Reuters-ը, ցույցերին մասնակցելու կոչ է արել «Դեղին ժելետներ» շարժումը, որը հանդես է գալիս, մասնավորապես, գների բարձրացման դեմ։


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ հասարակական կարգի ապահովման համար կներգրավվի իրավապահ մարմինների 20%-ով ավելի աշխատակից, քան հոկտեմբերի 17-ի բողոքի ակցիաների ժամանակ, որոնք ուղեկցվել էին անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։


Ուժայինները անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել 15 ջրցան մեքենա։ Անվտանգության ապահովմանը կներգրավվեն նաև Ազգային ժանդարմերիայի GIGN հատուկ ստորաբաժանման և ոստիկանության RAID էլիտար ստորաբաժանման մարտիկները։