Ախուրյանում ՔՊ-ն ստացել է քվեների 92.4%-ը. Զավեն Մանուկյանը` համայնքի ղեկավար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Ախուրյան համայնքում ընտրությանը մասնակցած 11 737 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։


Շնորհավորում եմ Զավեն Մանուկյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։