Եղեգնաձորում ՔՊ-ն ստացել է քվեների 47.8%-ը. Հուսիկ Սահակյանը` համայնքի ղեկավար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Եղեգնաձոր համայնքում ընտրությանը մասնակցած 15 429 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստանում է 7378 ձայն կամ քվեների 47.8%-ը։


Շնորհավորում եմ Հուսիկ Սահակյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով։