ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արթիկ համայնքում ընտրությանը մասնակցած 17 579 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է շուրջ 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։
Շնորհավորում եմ Անանիկ Ոսկանյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։