ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին:
Վարչապետը նշել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «պրոՔՊ-ական» թեկնածուները ջախջախիչ հաղթանակներ են տարել:
Ըստ Փաշինյանի՝ չնայած սա ուրախալի փաստ է թվում, բայց իրականում ինքն այնքան էլ ուրախ չէ, որ որոշ համայնքներում ՔՊ-ն ստացել է 90+, 80+, 70+ տոկոս քվեներ:
«Մի կողմից մենք պետք է ՀՀ-ից արմատախիլ; անենք լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսիս, մյուս կողմից՝ ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն: Մենք ոչ մի բան պետք է չանենք նման ընդդիմություն ունենալու համար, որովհետև կհայտնվենք ավելի վատ վիճակի մեջ՝ վերադառնալով անցյալին: Դա նույնքան աղետ կլինի ՀՀ-ի համար»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ նման ընդդիմություն ունենալն, իհարկե, անհրաժեշտություն է, բայց մյուս կողմից Կառավորությունը չի կարող ընդդիմություն ստեղծել, դա կլինի կեղծ ու կառավարվող ընդդիմություն: Վարչապետը որպես լուծում նշել է մի շարք քաղաքական ուժերի ակտիվացման անհրաժեշտության մասին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: