Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են 2 երկրի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։


Քննարկվել են Հայաստանի եւ Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։