Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի․ ՆԳՆ

Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են։


Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրում։ Փախուստի դիմած կալանավորը կալանքը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և տեղափոխվել էր դատարան՝ դատական նիստին մասնակցելու նպատակով։