Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ալխաս Ղազարյանը մասնակցել է հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նիստին։
Քննարկվել են գիտության և կրթության ոլորտներին առնչվող մոդելային իրավական ակտերի նախագծեր։
Քննարկման արդյունքում հավանության է արժանացել ԱՊՀ մասնակից պետությունների համար երեխաների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ առաջարկների նախագիծը, որում հաշվի են առնվել ազգային խորհրդարաններից, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովից ստացված դիտողություններն ու առաջարկները։