Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ․ ՀԿԿ

Ձերբակալվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը։

 

Հակակոռուպցիոն կոմիտեից Civic.am-ին հայտնում են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվել