Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 %-ով։Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը՝ 24.9 %։
Հաշվետու ժամանակահատվածում, սակայն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %-ով՝ կազմելով 677 մլրդ 145.8 մլն դրամ։ Շարունակել է նվազել նաև արտահանումը. եթե հունվար-օգոստոսին նվազումը կազմել էր 6.5 %, ապա հունվար- սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 8 %-ի նվազում՝ կազմելով 1 տրլ 917,9 մլրդ դրամ։
Փոխարենը կրկին աճել է ներմուծումը (9.5 %)՝ կազմելով 3 տրլն 632.3 մլրդ դրամ։
Ինչպես և սպասելի էր, այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը՝ 24.9 % կազմելով 583 մլրդ 818.1 մլն դրամ, և ծառայությունների ոլորտը 13 %-ով՝ կազմելով 3 տրլն 455 մլրդ 582 մլն դրամ։ Ի դեպ, հունվար-օգոստոսին ծառայությունների ծավալն աճել էր 8 %-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 %-ով՝ կազմելով 2 տրլ 361 մլրդ 636.6 մլն դրամ։
Ներքին առևտրի շրջանառությունը, 9 ամսվա տվյալներով, աճել է 0.6 %-ով։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոսին կազմել է 371.32 դրամ։