Հոկտեմբերի 25-ին դիմակավորված անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ Խուդյակովի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղից գողություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված բանկում «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակից, Երևանի բնակիչ 54-ամյա Սամսոն Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04:30-05:00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է նշված հասցեում տեղադրված, ՍՊԸ-ներից մեկին պատկանող վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը։
Ըստ անվտանգության աշխատակցի՝ դրամապահոցում եղել է մոտ 4 միլիոն դրամ գումար։