Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայիհայտարարությունը։


 «Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մեր անդամությունը սառեցրել ենք։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունն ինչ-որ մեկնաբանություններ են անում՝ իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»-ասել է Միրզոյանը։