Սամվել Կարապետյանը հաջողեց լինել հաջորդ Ռոբերտ Քոչարյան

«Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը սպասարկում է ՌԴ շահերը ոչ միայն ԱԺ-ում, այլ ամբողջ Հայաստանում․ «ՌԴ-ին հաջողվել է անել այնպես, որ Հայաստանում չլինի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Նաև փորձեցին անել այնպես, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չունենա որակյալ մեծամասնություն, բայց այդ հարցում չհաջողեցին»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն իր նպատակների մի մասը իրացրել է՝ ծախսելով միլիոնավոր դոլարներ․ «Ցանկացած պետություն, որը Ռուսաստանը համարում է իր ժամանակավորապես կորցրած գաղութ, անհրաժեշտ է համարում, որ իր վերահսկողության տակ լինի»,-նկատեց նա։

 

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ռուսաստանին ձեռնտու չէ ցանկացած բան, որտեղ ինքը չկա․ «Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ստորագրել խաղաղության պայմանագիր, եթե դա անեն Մոսկվայում։ Նույնը վերաբերում է նաև ԹՐԻՓՓ-ին։ Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ԹՐԻՓՓ-ի վավերացման քվեարկությունը և ամբողջ ընդդիմությունը քվեարկեց դեմ՝ ինչու՞, որովհետև այստեղ Ռուսաստանի մասնակցություն չկա։ Միայն սա է պատճառը, որ ռուսամետ ընդդիմությունը դեմ քվեարկեց, եթե Ռուսաստանը ներգրավված լիներ՝ այնհայտ է, որ դեմ չէին քվեարկի»․։

 

Դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանը դեռ փափագում է լինել հաջորդ վարչապետ, Ղևոնդյանը նշեց՝ նրան առայժմ հաջողվել է լինել միայն հաջորդ Ռոբերտ Քոչարյան․ «Նա հաջորդ Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև նախորդ Ազգային ժողովում այդ դերակատարումն ուներ Ռոբերտ Քոչարյանը, այս Ազգային ժողովում՝ ինքը, փաստացի նաև հաջորդ Քոչարյանն է։ Իսկ կդառնա՞ հաջորդ վարչապետ, թե՞ ոչ՝ կորոշի Հայաստանի ժողովուրդը»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում