Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց պատկանող գույքերի վրա արգելանք է դրվել․ ՀԿԱԾ

ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ․-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156․545․000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։


Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԿԱԾ-ը։


«Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։


Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և հանձնվել է պահատվության

Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՖԵԼԻՆԳԵՐ» ՍՊԸ-ին պատկանող շինությունը՝ Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերության անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։

Զննվել և պահատվության է հանձնվել նաև Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՍՔԱՅՎՅՈՒ» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժականգույքերի տնօրինման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ պարտապան Ա․Բ․-ն ԱԺ նախկին նախագահ, ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանն է։

864787621_1432198409094633_8408646021404506739_n.jpg (167 KB)863535278_1432198392427968_4029272117944116122_n.jpg (154 KB)863382852_1432198385761302_4008837234127109078_n.jpg (90 KB)863535296_1432198415761299_8330143894310168324_n.jpg (72 KB)861854551_1432198435761297_9028895310639337967_n.jpg (80 KB)