«Ուժեղ Հայաստան»-ը համակարգային կաշառք բաժանող կառույց է․ միավորումը Կարապետյանի ռուսական միլիարդների շուրջ է

Միջազգային հարաբերությունների և պետական կառավարման մասնագետ Գիորգի Թումասյանի հետ զրուցել ենք նախորդ կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ստացած քվեների, վարչապետի հայտարարաությունների և ներքաղաքական զարգացումների մասին։

 

Գրթե բոլոր համայնքներում ՔՊ-ի հաղթանակը ըստ մեր զրուցակցի՝ պայմանավորված էր նրանով, որ վերջերս տեղի ունեցած համապետական ընտրությունների  արդյունքներով, որտեղ տեսանելի էին ՔՊ-ի դիրքերը, բայց ՏԻՄ ընտրություններում, ինքն անձամբ զարմացած չէ՝ տեսնելով այն հսկայական աշխատանքը, որը ծավալվում է տարբեր մարզերում։

 

Խոսելով նաև «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրակաշառքների դեպքերի և հարուցված քրեական գործերի  մասին՝ Գիորգի Թումասյանն ասաց․ «Բայց չէ որ իրենք հավաքվել են գումարի շուրջ։ Որովհետև միակ բանը, որը միավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, այդ թվում՝ ԱԺ-ում պատգամավորներին, դա Սամվել Կարապետյանի միլիարդներն են, ընդ որում՝ ռուսական միլարդները, ակնհայտ։ Դրանք Հայաստանում օրիանական ձևով վաստակած գումարներ չեն, այլ Ռուսաստանում անհասկանալի պարագաներում վաստակած, որն իր մեջ նաև պարտականություններ է ներառում»,- ասաց Գիորգի Թումասյանը։   


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան