Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, երբ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հարձակվել էին ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող իշխող խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա:
«...Իսկ գուցե ԱԺ-ում պատգամավորների բուռն գրկախառնությունների» բուն պատճառը TRIPP-ի վավերացո՞ւմն էր:
Հ.Գ. 9-րդ գումարման խորհրդարանն ամեն օր հարցեր է բարձրացնում իր կազմի վերաբերյալ և ակնհայտ է դարձնում անհամատեղելիությունը ոչ միայն պետության ու ժողովրդի հետ, այլև իրենց իսկ խոսքի ու գործի»,- գրել է նա: