Սա է ձեր դեմքը. դուք «ուժեղ եք» «ախռաննիկ» պահելու, նրանց հետևում թաքնվելու, ընտրակաշառքի մեջ. Մանավազյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից, երբ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հարձակվել էին ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող իշխող խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա:

«ԱԺ-ում այսօր տեղի ունեցած իրադարձությունները սկսվեցին այն պահից հետո, երբ Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին: Դե իսկ նիստերի դահլիճից հետո շարունակեցին նրանց «օգնական ախռաննիկները»:

Սա է ձեր դեմքը, դուք «ուժեղ եք» «ախռաննիկ» պահելու, նրանց հետևում թաքնվելու և ընտրակաշառք բաժանելու մեջ»,- գրել է նա: