Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց աղետի ազդանշան է ուղարկել և վերադարձել

«Ազիմուտ» ավիաընկերության Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։


Ինքնաթիռում կա մինչև 100 ուղևոր։


Նշվում է, որ օդանավը գրեթե անմիջապես սկսել է հետ շրջվել դեպի օդանավակայան։


Հայտնի է, որ օդ բարձրանալուց ընդամենը 15 րոպե անց ինքնաթիռը հետ է շրջվել ու արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այլ մանրամասներ հայտնի չեն: